«Մինչ այս պահը մեդիա պատե րազմում մենք հաղթում ենք». Սեդրակ Մկրտչյան

Հայ բլոգեր և լուսանկարիչ Սեդրակ Մկրտչյանը բոլորի անունից շնորհակալություն է հայտնել արցախյան հողում պատե րազմական իրավիճակն անաչառ լուսաբանող օտարերկրյա մեդիային։

«Հատուկ շնորհակալություն միջազգային լրատվականներին՝ այս օրերին Արցախում մերոնց հետ միասին լուսաբանելու համար պատե րազմը։

Մինչ այս պահը մեդիա պատե րազմում մենք հաղթում ենք։ Ադրբեջանը միայն վերջին օրերին է սկսել փորձել լրատվական դաշտում հարմար տեղավորվել, որտեղ մերոնք արդեն հարյուր հազարավոր լսարաններով նյութեր են հրապարակում։

Իսկ մի այլ կարգի առանձնահատուկ շնորհակալություն WarGonzo-ին ու Սեմյոն Պեգովին, Կոմսոմոլսկայա Պռավդայից ու իր հայտնի տելեգրամ ալիքն ունեցող Սաշա Կոցին ու RussiaToday-ից Իգոր Ժդանովին, ովքեր իրենց կյանքը վտանգելով բառացի ամենաթ եժ կետերից անհավանական օպերատիվությամբ նյութեր են հրապարակում ու Ադրբեջանի ահագին թեզեր ոչնչացնում են րոպեների ընթացքում։ Սա մեր ժողովուրդը երբեք չի մոռանա»,- նշել է Սեդրակ Մկրտչյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: