Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը երջանիկ լուր են հայտնել

Գեղեցկուհի երգչուհի և դերասանուհի Արփի Գաբրիելյանը և երգիչ Միհրան Ծառուկյանը հաստատել են շրջանառվող լուրը և հրապարակել լուսանկարներ՝ ցուցադրելով Արփիի կլորիկացած փորիկը։

Երկար ժամանակ է, ինչ խոսվում է Արփիի հղիության մասին, սակայն լուրը հենց նոր պաշտոնապես հաստատվեց։ Ապագա ծնողներն իրենց էջերում զետեղել են լուսանկարները՝ մակագրելով դրանք․ «Օրհնված»։

Ֆոտոսեսիայի համար Արփին ընտրել է փայլուն մետաքսից ճերմակ զգեստ՝ ծավալուն ու մինչ հատակ հասնող։ Այն զարդարված է երկաթյա կոճակներով և շղթաներով։

Նա մազերը բաց է թողել ու մի կողմ տարել։ Անչափ հմայիչ կերպար է ստեղծել, կարծես միջնադարյան թագուհի լինի։ Միհրանը, կնոջը համահունչ, կրում է լիովին սպիտակ հագուստ՝ դասական ոճի կարվածքով։ Նրանք անչափ համահունչ են միմյանց հետ։

Շնորհավորում ենք գեղեցիկ զույգին և բարի ազատում մաղթում հրաշագեղ Արփիին։ Այս կարևոր պահին նրանք նոր կյանք ծնելու ուղին են բռնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: