Միխայիլ Գալուստյանը լուրջ խնդիրներ ունի

Աշխարհը պատած կորոնավիրուսյան ախտը խնդիրներ է բերել բազում ընտանիքներում։ Բացառություն չեն նաև հայտնինները։ Հայ հումորիստ Միխայիլ Գալուստայնը ճգնաժամից նույնպես տուժել է․ սննկացել են նրա երկու ընկերությունները։ «Թոփ ֆիլմ կոմեդիայից» հետո հերթը հասել է «Վայզերլայֆին»։ Ընկերության գործունեությունը IT ոլորտում էր՝ բջջային հավելվածների արդտադրություն։

«Վայզերլայֆը» հիմնադրվել է 2019-ին։ Միխայիլը որոշել է փորձել ուժերն այդ ոլորտում՝ ստեղծելով AVATunes հավելվածը, որի օգնությամբ օգտագործողը կարող է շոու բիզնեսի ռուս աստղերին տեղափոխել յուրաքանչյուր վայր յուրաքանչյուր պահի։ Առաջին օրվա ընթացքում այն ավելի քան տասնհինգ հազար մարդ է ներբեռնել։

Այսպիսով, Գալուստյանի մոտ մնացել է ևս հինգ ընկերություն։ Նա սեփական բիզնեսի անհրաժեշտությունը բացատրում է իր մեծ ծախսերով, ուստի նրան չի բավականացնում արվեստի համար ստացված գումարը։

«Երջանկության համար ինձ գումար է պետք։ Երբեք գրազ չեմ գալիս փողի վրա, հակված չեմ խաղերին։ Անգամ եթե գիտեմ՝ գրազը կկրեմ, չեմ մասնակցում, որովհետև երկնքից հաթանակ չի ընկնում։ Ամենն ինչ ունեմ, իմ գործունեության արդյունքն է։ Ես արդեն հասկացել եմ՝ միայն աշխատանքով կարելի է արդյունքի հասնել»,- նշել է Գալուստյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: