«Մի՛» մնա տանը․ Արսեն Թորոսյանի կոչը՝ աստղերի մասնակցությամբ (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ աստղերի մասնակցությամբ կոչ անելով «Մի՛» մնա տանը։ Իհարկե, զավեշտալի է պատկերացնել, որ նախարարը նման բան կհորդորի, բայց չպետք է մոռանալ կախարդական չակերտների գոյությունը։ Չակերտների մեջ գրված «Մի՛» մասնիկը հենց հորդոր է՝ հակառակն անելու։

Doping Creative Agency-ի պատրաստած տեսանյութում հայ հայտնիները փնտրում ու գտնում են տանը մնալու պատճառները, որոնք օրեցօր ավելանալու են, բայց դրա հետ մեկտեղ ավելանալու է կորոնավիրուսյան համավարակի տարածումը։

Տեսանութին մասնակցած հայտնի երգիչները, դերասանները, հաղորդավարները և այլ հայտնիները կրկնում են այն բառերը, որոնք ասում են շատերը՝ ինքնամեկուսանալու ռեժիմը խախտելու ու տանը չմնալու համար։

Բայց չէ որ պետք է բոլորս քաջ գիտակցենք․ այս իրավիճակից միակ ելքը տանը մնալն է ու պատշաճ կերպով անհրաժեշտ միջոցառումները կատարելը՝ համավարակի տարածումն արագ կանխելու նպատակով։

Понравилась статья? Поделиться с друзьями: