Մեր հին ու նոր Գյումրին․ իրադարձություններ, որոնք հայ իրականության մեջ առաջին անգամ Գյումրիում են տեղի ունեցել

Հայաստանի հայրաքաղաքը կամ երկրորդ քաղաքը՝ Գյումրին ի սկզբանե կոչվել է Կումայրի՝ վաղնջական ժամանակներում այդ շրջանում բնակվող ցեղախմբի անվամբ։ Հետագայում մինչև 1840-ը քաղաքը կոչվել է Գյումրի, ապա Ալեքսանդրապոլ, Լինինական։

Այժմ նա վերստացել է իր հարազատ Գյումրի անվանումը՝ որքան էլ որ խորհրդային ժամանակների սերունդը շարունակում է հումորի քաղաքը Լենինական անվանել։ Հավելենք նաև, որ Գյումրին քաղաքի կարգավիճակ է ստացել 1837-ից։

Հայ իրականության մեջ Գյումրի-Կումայրիի դերը մեծ է եղել։ Այստեղ տեղի են ունեցել մի շարք պատմական իրադարձություններ։ Այսպես, 774-ին Արտավազդ Մամիկոնյանը Կումայրի գյուղի մոտ արաբներից ստացած զենքով սպանում է արաբ հարկահաններին, խլում հավաքած հարկերը՝ սկիզբ դնելով համահայկական ապստամբությանը, որը ղեկավարում է Մուշեղ Մամիկոնյանը։

Քաղաքի հետ կապված պատմությունները շատ-շատ են։ Դրանք բոլորը մեկ առ մեկ թվելու փոխարեն Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 պատմական իրադարձություն, որոնք հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ Գյումրիում են տեղի են ունեցել։

1899-ին այստեղ է շահագործման հանձնվել Հայաստանի (այն ժամանակ՝ ցարական Հայաստանի) առաջին երկաթուղին։ Երթուղին Թիֆլիս-Ալեքսանդրապոլն էր։

Հայտնի է, որ Գյումրին հայկական մշակույթի կենտրոնն էր։ Ուստի, պատահական չէ, որ առաջին անգամ հենց այստեղ է բեմադրվել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Դա տեղի է ունեցել 1912-ին։

Հայրաքաղաքը իրավմամբ կարելի է նաև գիտության կաճառ անվանել։ 1920-ին Ալեքսանդրապոլի Առևտրի ուսումնարանում բացվել է Հայաստանի պետական համալսարանը։

1920-ականները արգասավոր տարիներ էին Գյումրիի՝ ժամանակին Ալեքսանդրապոլի համար։ Այսպես, 1922-ին այստեղ հիմնադրվեց հայ իրականության մեջ առաջին սիմֆոնիկ-կամերային «Սալոնային նվագախումբը»։

Հայաստանում առաջին մանկական թատրոնը հիմնադրվել է Գյումրիում, 1935-ին։ Այն այժմ գործող Գյումրու տինիկային թատրոնն է։

Հուսանք այս փոքրիկ ակնարկը քաղաքի մասին թույլ կտա Ձեզ պատկերացում կազմել, թե ինչպիսինն է Հայաստանի երկրորդ քացաքը՝ շուրջ 119 հազար բնակչությամբ և հումորով։

Понравилась статья? Поделиться с друзьями: