«Մենք Հայաստանի հողերը նվիրել ենք Մուստաֆա Քեմալին և Ադրբեջանին, ու զարմանում ենք՝ ինչո՞ւ է Թուրքիան զո րքեր մտցնում Նախիջևան»․ Ժիրինովսկի

Լիբերալ — դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարևոր անդրադարձ է կատարել՝ արտահայտելով արցախյան պատերազմում իր հայամետ դիրքորոշումը։

«Ինչո՞ւ ամբողջությամբ հայկական և հայաբնակ Նախիջևանը վերցրեցիք և տվեցիք Ադրբեջանին։ Ոչ մի թուրք և ադրբեջանցի այնտեղ երբեք չէր եղել։ Ինչո՞ւ տվեցիք։ Հարյուր տոկոսով հայկական տարածք էր, Ադրբեջանի տարածք երբեք չէր եղել։

Ինչո՞ւ տվեցիք։ Նախիջևանում հիմա մեկ հայ չկա, բոլոր խաչքարները ադրբեջանցիներն ավի րել են։ Նույնը` ամենուրեք։ Ղարաբաղը ևս երբեք Ադրբեջանի տարածք չէր եղել։ Իսկ հիմա ասում ենք` թուրքերը զո րքեր են մտցրել Նախիջևան։

Բա մենք նվիրել ենք Հայաստանի հողերը Մուստաֆա Քեմալին և Ադրբեջանին, ու զարմանում ենք, թե հիմա ինչո՞ւ է Թուրքիան զո րքեր մտցնում Նախիջևան»,- նշել է Ժիրինովսկին, որը հերթական անգամ կարևորել է արցախյան շրջանում և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատումը և տևական պահպանումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: