«Մենք խղճահարության կարիք չունենք»․ Արմինկայի հուզիչ կոչը

ԱՄՆ-ում այս պահին բնակվող հայտնի երգչուհի Արմինկան անչափ կարևոր ուղերձ է հղել հանրությանը։ Նա կոչ է արել զգոնության և ուշադրության՝ այդ ծանր շրջանում։

«Խնդրանք — կոչով դիմում եմ լրատվական էջերին, որոնք հրապարակում են լուսանկարներ Տավուշի մարզից, մասնավորապես մեր փոքրիկների, ովքեր, մեղմ ասած, անմխիթար վիճակում են։ Մի՛ տարածեք այդ լուսանկարները, նամանավանդ գիտեք՝ թշնամական ներկայացուցիչները թափառում են բոլորիս էջերում և ուղղակի ուրախանում են՝ տեսնելով այդ լուսանկարները։

Իհարկե մեծ քանակությամբ էլ այդ լուսանկարները կիսում են իրենց էջերում։ Մի՛ արեք, մենք խղճահարության կարիք չունենք, նամանավանդ հիմա չունենք խղճահարության կարիք։ Պիտի համախմբվենք։ Բոլոր կանայք ու աղջիկները, տանը նստած, ուղղակի պիտի աղոթեն սահմանամերձ գոտիներում կանգնած բոլոր մեր տղաների համար։

Ավելի լավ կլինի այդ լուսանկարները հրապարակվեն շատ ավելի ուշ։ Հիմա ուրիշ բանի ժամանակն է, ես ձեզ ուղղակի խնդրում եմ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: