«Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար»․ Քիմ Քարդաշյան

Անկրկնելի հայուհի Քիմ Քարդաշյանը մշտապես հայ ազգի կողքին է։ Նա անչափ կարևոր տեղեկություն է հայտնել՝ կոչով դիմելով աշխարհասփյուռ հայերին։

«Խնդրում եմ կիսվեք Էրիկ Իսրայելյանի գրառմամբ՝ հայաստանյան իրավիճակի վերաբերյալ։ Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, որոնք վտանգում են կյանքն Արցախի պաշտպանության համար»,- գրել է նա։

Գեղեցկուհին ամեն կերպ կոչ է արել ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը։ Նա կոչ է արել Սպիտակ տանը և Կոնգրեսին կոչ անել Բաքվին հանդարտացնել իրավիճակը։ Քիմն ԱՄՆ -ին կոչ է արել Ադրբեջանին ռազմօգնության տրամադրումը դադարեցնել, քանզի այն հայ ժողովրդի դեմ է օգտագործվում, ինչպես նաև զգուշացնել Թուրքիային՝ Բաքվին աջակցություն չտրամադրելու համար։

Քիմ Քարդաշյանը, իրապես, անչափ կարևոր գործ է անում՝ մշտապես կանգնելով իր արմատների կողքին։ Նա բազմիցս է նշել՝ այդկերպ հարգում է լուսահոգի հայրիկի՝ Ռոբերտ Քարդաշյանի անմար հիշատակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: