«Մենակ չես»․ Սոֆի Մխեյանի հիթը՝ հայտնիների մասնակցությամբ․ բաց թողնել չի կարելի, պարզապես

Գեղեցկուհի երգչուհի Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Մենակ չես», որի ռեժիսորը հենց ինքն է։

Ավետ Բարսեղյանի հեղինակած խոսքերով և Դեր Հովայի ու Արփի Շահնուբարյանի հեղինակած երաժշտության հիմքով նկարահանված տեսահոլովակը ցնցել է համացանքը։

Նկարահանոմներին մասնակցում են մի շարք հայտնիներ, որոնք իրենց ընտանիքների հետ նկարահանվում են պատշգամբներից։

Կորոնավիրուսյան վարակային իրավիճակի պատճառով որոշվել է անհպում նկարահանումներ իրականացվել՝ դրոնի միջոցով, ինչն ավելի մեծ յուրահատություն է հաղորդել տեսահոլովակին։ Անչափ ներդաշնակ է ստացվել երգի իմաստին համաձայնեցնելը․ ոչ ոք մենակ չէ՝ անկախ ամեն ինչից։

Սոֆին տեսահոլովակով ցուցադրել է՝ անպայման չէ անձամբ շփվելը՝ սրտի ջերմության համար։

Կարելի է օդային բարևներ ուղարկել ու զգալ՝ ամեն ինչ իրապես հիանալի է։

Այս բարդ փուլն էլ է հաղթահարելի ու կորոնավիրուսյան ախտը նույնպես կանցնի կգնա․ կարևորը մարդկային ջերմագույն հարաբերությունները պահպանելն ու միմյանց հանդեպ բարյացակամ լինելն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: