Մեծ կորուստ՝ Բեն Սթիլերի ընտանիքում

Չափազանց մեծ կորուստ՝ հայտնի դերասան Բեն Սթիլերի ընտանիքում։ Կյանքի 93-րդ տարում մահացել է նրա հայրը՝ դերասան Ջերրի Սթիլերը։

«Բարդ է ասել, որ հայրս՝ Ջերրի Սթիլերը, մահացել է։ Նա հիասքանչ հայրիկ և պապիկ էր, ամենահավատարիմ ամուսին՝ մոտ 62 տարվա համար։ Շատ ենք զգալու Ջերրիի կարիքը։ Սիրում եմ քեզ, պապա»,- գրել է Բենը՝ թվիթերյան էջում։

Ջերրի Սթիլերը ծնվել է 1927-ի հունիսի 8-ին՝ Նյու Յորքում։ Ամենամեծ հայտնիությունը ձեռք է բերել Ֆրենկ Կոնստանցիի դերի համար՝ «Սայնֆելդ» սերիալում ինչի համար Էմմիի է նոմինացվել՝ հայտնի ու թանկարժեք կինոմրցանակի, ինչպես նաև Արթուրի դերի համար՝ «Քվինսի Արքան» սերիալում։

Բացի այդ, սիրելի կնոջ՝ Էնն Միրրայի հետ, որը կյանքից հեռացել է 2015-ին, մասնակցել է ընտանեկան հումորային շոուին՝ «Սթիլլեր և Միրա»։ Որդու հետ նա նկարահանվել է «Օրինակելի սրիկա» ֆիլմում։

Понравилась статья? Поделиться с друзьями: