Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը խոսել է այսօր կայանալիք Հայաստան — Վրաստան ֆուտբոլային խաղի մասին՝ պատե րազմական ենթատեքստով․ «Երբեք այսաստիճան անհամբերությամբ չեմ սպասել Հայաստանի ազգային հավաքականի հանդիպմանը։
Առաջիկա հանդիպումն, ինձ համար, պատե րազմի մի մասն է։ Առանց որևէ պաթոսի, սառը գլխով ասում եմ — ամբողջ ազգով այսօր մեր ֆուտբոլիստների կողքին ենք լինելու։ Թքած Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերի վրա։ Մեզ համար ամենակարևոր հանդիպումը երեկոյան կլինի։ Ամեն օր հողին ենք հանձնում մեր եղբայրներին ու զավակներին։
Նաև նրանց էներգետիկ ներկայությամբ ու անմահությամբ, ու հանուն նրանց վառ հիշատակի, մեր ազգային հավաքականն այսօր պետք է հաղթի մի ազգային հավաքականի, որի ներկայացրած երկիրն անթաքույց օժանդակում է հայի նկատմամբ ազգա կոր ծան նկրտումներ ունեցող ցեղախմբերին։ Եվ ուրեմն, մոտ 2 ժամից, բոլորս` մեկ մարդու պես, գամ վում ենք հեռուստաէկրաններին և հսկայական աջակցության էներգետիկան փոխանցում ենք Լեհաստանի Տիխի քաղաք։
Իսկ մեր ֆուտբոլիստներին էլ հետևյալը կասեմ․ «Տղեք, այսօր առաջնա գծում դուք եք, իսկ մենք կրկին թիկունքում ենք։ Հաղթանա՛կ»։