Լեզվաբան, գրականագետ, ակադեմիկոս Մ. Աբեղյանը փիլիսոփայության, բանասիրության դոկտոր էր, բանասիրական մտքի մեծագույն ներկայացուցիչն է: Նա իր թողած բարձրարժեք գիտական ուսումնասիրություններով, մեծարժեք ժառանգությամբ հսկայական ներդրում է ունեցել հայ գրականագիտական և լեզվաբանական մտքի զարգացման գործում:
Աբեղյանի հետաքրքրությունների և ուսումնասիրությունների շրջանակը շատ լայն էր. նա իր ուսումնասիրությունները կառուցել է բացառիկ խորը դատողությունների հիմքով:
Մ. Աբեղյանի հայրը, լինելով շինական, հողագործ, շատ լավ գիտակցել է ուսման կարևորությունը և ամեն ինչ արել է զավակին պատշաճ կրթություն տալու համար:
Աբեղյանն իր գործունեությունը սկսում է նաև Թիֆլիսում՝ զբաղվելով մանկավարժությամբ, հետո սկսում է մամուլում բազմաթիվ հոդվածներ հրապարակել առկա լեզվական և այլ կարգի խնդիրների մասին:
Աբեղյանի հետազոտությունների, ուսումնասիրությունների մեծագույն արժանիքն այն էր, որ նա հայ գրականությունը քննեց հայ ժողովրդի պատմության համատեսքտում՝ հաշվի առնելով համաշխարհային իրողությունները: Նրա թողած ժառանգության մեծ արժեքը մեծապես պայմանավորված է նաև դրանց խոր պատմականությամբ: