Մարտա Կիրակոսյանը ջերմ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը, որն այժմ ամուսնու հետ ԱՄՆ-ում է, ընտանիքի հետ վառ ու գույնզգույն լուսանկարներ է հրապարակել։ Գեղեցկուհին հաճախ է երկրպագուներին ուրախացնում նորանոր լուսանկարներով։

Այս անգամ էլ օվկիանոսյան ջերմ արևի տակ վառ երանգների հագուստով հանգստից լուսանկարներ է հարապարակել։ Մարտան երփներանգ շապիկ է կրում և գլխին վառ կանաչ բանդանա։ Նա ոճային հսկայական վառ ավրդագույն արևային ակնոց է ընտրել։

Մարտայի բալիկը նույնպես նմանատիպ շապիկ է կրում։ Բանդանան ընտրել է վառ նարնջի գույնի՝ համադրելով նույն գույնի կիսավարտիքների հետ։

Միայն Մարտայի ամուսինը՝ Նահոն, ընտրել է առօրյա կերպար՝ մոխրագույն շապիկ և սև-կանաչ գլխարկ։

Փոքրիկ Նեոն իրապես անչափ ուրախ է ու շատ է հավանում օվկիանոսյան հանգիստը ծնողների հետ։ Նա անվերջ ժպտում է ու վառ աչուկներով նայում տեսախցիկի մեջ՝ ակնհայտ հավանելով տեղի ունեցող իրադարձությունները՝ մասնավորապես լուսանկարվելը։

Понравилась статья? Поделиться с друзьями: