Մարտա Կիրակոսյանը շլացուցիչ ֆոտոշարք է ներկայացրել՝ որդու հետ

Գեղեցկուհի երգչուհի Մարտա Կիրակոսյանը հերթական անգամ հիացրել է իր երկրպագուներին բալիկի՝ փոքրիկ Նեոյի հետ նոր լուսանկարներով։ Այս անգամ նա ընտրել է լիովին սև կերպար՝ շլացուցիչ տեսքով տպավորելով իր հետևորդներին։

Անսովոր է բալիկի ֆոտոսեսիան սև գույնի մեջ տեսնել, բայց Մարտան ապացուցում է՝ անչափ համահունչ ու գեղեցիկ է ստացվել։

Մարտան կրում է սև գլխարկ և մոխրագույն սպորտային տաբատ, որոնք համադրել է գույնզգույն մարզակոշիկների հետ։

Նա կրում է սև գլխարկ և սև ակնոց՝ ընդգծելով բաց մաշկն ու շեկ մազերը։

Փոքրիկ Նեոն ամբողջական սև բոդի է կրում և մոխրագույն մարզակոշիկներ։ Մայրիկի պես նա կերպարն ամբողջացրել է սև գլխարկով։ Բալիկի կլորավուն թուշիկներն այս լուսանկարների զարդն են։

Մարտան բազում մեկնաբանությունների է արժանացել հետևորդների կողմից, որոնք հիացած են նրա և փոքրիկի ոճային կերպարներով։ Մեկնաբանությունների թվում է նաև երգչուհի Էմմիի մեկնաբանությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: