Մարիամ Փաշինյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել

Անկրկնելի գեղեցկուհի Մարիամ Փաշինյանը ջերմագույն կադրեր է զետեղել իր էջում՝ քույրերի և եղբոր հետ։ Անսահման պայծառ ու գեղեցիկ կադրերը լույս են արտացոլում։ Ավագ քույրն այն գեղեցիկ կերպով է մակագրել․ «Միշտ միասին: Հարստության ու աղքատության միջով՝ միշտ միասին»։

Հրաշագեղ կադրերը փայլուն արեգակի ներքո են արված՝ լի ջերմությամբ, որը փոխանցվում է էկրանից այնկողմ։ Գեղեցկագույն Մարիամը մուգ կապույտ շապիկ է կրում, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Մարիամը վարսերն ալիքաձև է հարդարել ու բաց թողել։ Նա թեթև, աննկատ շպարված է։

Փոքրիկ Արփին միակն է, որ վառ գույնի շապիկ է կրում։ Նա ձեռքում պահում է խաղալիք Մաշային և տաքուկ տեղավորվել է եղբոր և քույրերի գրկում։

Աշոտը մուգ գույնի սպորտային բաճկոն է կրում, իսկ Շուշանը՝ մուգ կապույտ սպորտային զգեստ, որով նկարվել էր երեկվա տիկտոկային տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: