Մարիամ Փաշինյանը ոճային նոր լուսանկարներ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամը, նոր լուսանկարներ ու տեսանյութ է զետեղել իր էջում։ Գեղեցկուհին սև անձրևային բաճկոն է կրում և երկնագույն ջինսեր։ Նա համադրել է դրանք սպորտային կոշիկների հետ։ Գեղեցկուհին թեթև շպարված է, նրա մազերը բնական գանգուրներով է թողնված։ Լուքը զարդարում են կլոր ականջօղերը և ոտքի թևնոցը։

Մյուս փոստում Մարիամը կարճ տեսանյութ է հրապարակել՝ ավտոմեքենայի ղեկին։ Նա նայում է տեսախցիկի մեջ և շարժում գլուխը՝ երգին համահունչ։ Նա սև լայն լանջաբացվածքով շապիկ է կրում։ Ականջներին էլ երեք ականջօղ կա, որը զարդարում է նրա գեղեցիկ ականջը։

Հրաշալի վարսերը նա չի հարդարել, այլ թողել բնական տեսքով։ Նա հրաշալի ֆիլտր է օգտագործել՝ մանուշակագույն թիթեռնիկներով, որոնք նստած են նրանց դեմքին և գեղեցիկ կերպով բացում — փակում են թևերը։

Ավտոմեքենայում նստած, իհարկե, Մարիամն ամրագոտին գցած է՝ մտածելով իր անվտանգության մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: