Պաշտոնապես դեռևս չի հայտարարվել, սակայն Մարալիկում կորոնավիրուսյան ախտից գիշերը մարդ է մահացել։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ տեղեկացնելով՝ բոթը ճշտել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ զրույցում։
Մարալիկի 90-ամյա բնակիչն իրեն վատ է զգացել,տեղափոխվել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ թեստավորումից ու կորոնավիրուսյան ախտով վարակված լինելու փաստի արձանագրումից մի քանի ժամ անց նա մահացել է։
Սա ևս մեկ անգամ վկայում է․ կորոնավիրուսյան վարակից պաշտպանվելու միակ միջոցն ինքնամեկուսացումն ու հիգիենայի կանոնների պահպանությունն է։ Եթե երիտասարդների համար կորոնավիրուսյան ախտը մահաբեր չէ, ապա տարեցների ու քրոնիկ հիվանդությունների տեր մարդկանց համար այն չափազանց վտանգավոր է։
Նրանց իմունային համակարգն այդքան էլ ուժեղ չէ և վարակը հեշտ է ներթափանցում օրգանիզմ ու քայքայում այն՝ վատ ազդելով արդեն իսկ հիվանդի մոտ առկա քրոնիկ հիվանդությունների ընթացքի վրա՝ անդառնալի հետևանքների հանգեցնելով։