Մասնակցե՞լ է Փաշինյանը գաղտնի հարսանիքին․ Մանե Գևորգյանը պարզաբանում է

Առավոտվանից համացանցը ողողված է լուրերով այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի ութին մասնակցել է գաղտնի հարսանիքի՝ քավորի դստեր։ Ամուսնանում էր Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դուստրը՝ Հայկուհին։ Նշվում էր, իբրև թե, հարսանիքին արգելված են եղել նկարահանումները։ Բոլոր հյուրերին արգելվել էր նաև լուսանկարներ զետեղել համացանցում։

Լուրի իսկությանը րոպեներ առաջ անդրադարձել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա նշել է՝ տեղեկությունը, թե Փաշինյանը շաբաթ օրը հարսանիքի է մասնակցել, իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Նրա խոսքով՝ թեև պատգամավոր

Վահե Ղալումյանն արդեն հերքել է վարչապետի մասնակցության փաստը, այդ լուրը շարունակվում է տարածվել ԶԼՄ-ների կողմից։ Մանեն այն ապատեղեկատվություն է անվանել, որը տարածվել է առանց պաշտոնական պարզաբանման փորձի, քանզի իրեն չեն դիմել։

Գևորգյանը նշել է՝ միշտ բաց է լրագրողների հետ շփման համար ու որևէ հիմք չի տվել իրեն որևէ հարցով չդիմելու։ Նա խնդրել է գործընկերներին հերքել ապատեղեկատվությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: