Մաշա Մնջոյանը ցնցող ելույթով հիացրել է ժյուրիին (տեսանյութ)

Հրաշք երգչուհի, աննման գեղեցկուհի Մաշա Մնջոյանը հերթական անգամ խոսալու հիանալի առիթ տվել։ Նա, մասնակցելով ավստրալական «Ձայնը» նախագծին, ցնցող ելույթ է ունեցել ու անցել հաջորդ՝ կիսաեզրափակիչ փուլ։ Հրաշալի կատարումը բարձրն է գնահատվել ժյուրիի անդամների կողմից, որոնք պարզապես հիացած էին մեր հրաշք հայուհու անկրկնելի ելույթով։

Մաշան Թինա Արենայի «Chains» գործն է կատարել՝ հրաշալի ու անմոռանալի իր փայլուն ոճով։ Համացանցում նա լուսանկարներ է զետեղել՝ հուզառատ մակագրությամբ․ «Անչափ երջանիկ եմ ու հպարտ ներկայացնել ամենահայտնի ու անկրկնելի ավտրալացի արտիստ Թինա Արանայի անկրկնելի երգերից մեկը։ Երախտիքս՝ աջակցության համար»,- նշել է Մաշան։

Ցնցող ելույթի համար Մաշան ընտրել է հյուսքերով դեղին տոպ՝ հետաքրքիր կարվածքով ու բավականին անկեղծ ձևվածքով։

Մնջոյանն այն համադրել է փայլուն կաշվե սև տաբատի հետ, որն ավելի է գեղեցկացնում իր տոպի գույնը։ Հրաշալի մազերը, ինչպես միշտ, թողել է բնական գանգուրներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: