Մաշա Մնջոյանը ցնցել է ժյուրիին իր հիասքանչ ելույթով․ տեսնել է պետք

Հիասքանչ երգչուհի հայուհի Մաշա Մնջոյանն այժմ ուսում է առնում Ավստրալիայում։ 2013-ին Հայաստանյան ձայնը ցնցած հիանալի Մաշան մասնակցում է Ավստրալական ձայնի իններորդ եթերաշրջանին։ Նա առաջին համերգին կատարել է «All by myself» երգը, որը ցնցել է ժյուրիի բոլոր անդամներին։ Նրա չքնաղ ու հզոր ձայնի ելևէջներին արձագանքել են ժյուրիի բոլոր անդամները՝ պտտվելով նրա մոտ։

Մաշան իրապես ցնցել է բոլորին՝ իր հրաշալի ձայնով ու շլացուցիչ արտաքինով։ Գեղեցկուհին կրում էր սպիտակ լայն ոճի կոստյում՝ խորը լանջաբացվածքով։ Այն սպիտակ է՝ մոխրագույն բարակ զոլերով։

Բավականին համեստ է հագուստը, բայց, միևնույն ժամանակ, շատ գրավիչ։ Մազերը գեղեցկուհին ուղիղ է հարդարել՝ նախընտրելով բեմական գեղեցիկ շպարը՝ ոչ շատ մուգ, բայց և անչափ գրավիչ։

Դե ինչ, հաջողություն մաղթեն Մաշային՝ հերթական մարտահրավերը հաղթանակով ավարտելու համար։ Երկրպագենք մեր հրաշալի երգչուհուն՝ ավտսրալացիների սրտերը գերելու հարցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: