Մանրամասներ Սերժ Սարգսյանի ընտանիքի ու զավակների մասին․ լուսանկարներ

Հանրապետության նախկին նախագահներից Սերժ Սարգսյանը նախորդ տարի ընտանեկան ու անձնական մեծ կորուստ ունեցավ։

Համավարակի պատճառով կյանքից հեռացավ նրա տիկինը, ում շատերը հիշում ու ճանաչում են որպես պայծառ ու լուսավոր կերպարի։

Սերժ Սարգսյանը ծնունդով Ստեփանակերտից է։ Հայրը՝ Ազատ Սարգսյանը, եղել է դարբին։ Նա Արցախի Ըեղ գյուղի է։ Մայրը՝ Նորա Սարգսյանը, տարիներ շարունակ որպես ջուլհակ աշխատել է Ստեփանակերտի կոմբինատում։

1983 թվականին Ս․ Սարգսյանն ամուսնանում է ստեփանակերտցի Ռիտա Սարգսյանի հետ, ով ծնվել ու մեծացել է զինվորականի ընտանիքում։

Ամուսինները բազմամյա ընտանեկան կյանքի ժամանակ երկու դուստր են ունեցել։ Դուստրերը հանրային դեմքեր չեն և հազվադեպ են երևում հանրային հարթակներում՝ այն էլ ծնողների հետ կապված միջոցառումների առիթով։

Սարգսյան քույրերի անուններն են Սաթենիկ և Անուշ։ Անուշը Միքայել Մինասյանի տիկինն է։ Մ․ Մինասյանը ժամանակին դեսպան էր Վատիկանում։ Անուշն իրավաբանի մասնագիտություն ունի։

Սաթենիկը մասնագիտությամբ տնտեսագետ է, սովորել է ԵՊՀ-ում։ Ս․ Սարգսյանը հինգ թոռնիկների պապիկ է, թոռնիկներն են՝ Արան, Սերժը, Մարիամը, Ռիտան։

Понравилась статья? Поделиться с друзьями: