Մանրամասներ՝ Արսեն Թորոսյանի կողմից վթարված երեխայի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է՝ այսօր բալիկի է վթարի ենթարկել։ Իր մեքենայով երթևեկելիս է եղել դեպի Վարդանանց փողոց՝ աշխատավայր։ Նախարարը դանդաղ ընթանալիս է եղել, երբ տասնամյա բալիկն ընկել է իր մեքենայի տակ։

Թորոսյանը երեխային տեղափոխել է հիվանդանոց՝ բոլոր հետազոտություններն անցնելու։ Բալիկի մոտ գեթ աջ ձեռք արմունկի քերծվածք է, առողջությանն ու կյանքին վտանգի սպառնալիք չկա։ Որոշ ժամանակ փոքրիկը բժիշկների հսկողության ներքո կգտնվի և հետ տուն կգնա։

Թորոսյանը նշում է՝ դեպքի մասին անհապաղ տեղեկացրել է ոստիկանությանը՝ նյութեր նախապատրաստելու։

Հրապարակման մեկնաբանություններում շատ են քննադատություններն ու հայհոյանքները նախարարի հասցեին։ Սակայն կան նաև սթափ դատող օգտատերեր, որոնք գիտակցում են՝ ՃՏՊ-ն յուրաքանչյուր վարորդի հետ կարող են պատահել։ Ամեն դեպքում՝ պաշտոնյան արդար է վարվել ու տեղեկացրել անհրաժեշտ ատյանին։ Հարգանքի է արժանի նման հոգատար վերաբերմունքը բալիկի նկատմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: