Այն, որ Զինվորի բաժին հացը ենթակա չէ վաճառքի, պետք է պարզ լինի բոլորի համար: Այն վեր է բոլոր բարոյական օրենքներից, մանավանդ պատերազմող երկրի համար, որտեղ բոլորը պետք է խստորեն վերաբերեն այս խնդրին և խուսափեն օրենքը խախտելուց:
Մանվել Գրիգորյանի աղմկահարույց դեպքից հետո, երբ նրա պահետսներում հայտաբերվեցին մեծ քանակությամբ զինվորից գողացված իրեր, ուտելիքներ և զնեքեր, այդպիսի դեպքեր բացահյտվեցին ոչ այդքան խոշոր մասշտաբի, բայց բացահայտվեցին:
Այսօր ստացվել է հերթական լուրը Արարատ մարզից և պարզվել է , որ Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստի ՛՛Մանուշակ՛՛ մանկապարտեզներում շահագործման է հանձված ՛՛Զինվորի բաժին, ենթակա չէ վաճառքի՛՛ մակնշմամբ վեց հատ թթվասեր՝ «Ռուզ Մարտի» ՍՊԸ ընկերության կողմից, ինչպես նաև ժամկանց ձու և մածուն: Այս փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն:
«Ռուզ Մարտի» ՍՊԸ ընկերությունում սկսվել են ստուգումներ՝ պարզելու դեպքի հանգամանքները: