Մանե Մխոյանը հիանալի ֆոտոշարք է ներկայացրել

Նրբանազ դերասանուհի Մանե Մխոյանը նոր լուսանկարներ է հրապարակել։

Էլեգանտ ոճի ֆոտոշարքում նա լուսանկարվել է երևանյան Աբովյան փողոցում՝ նշելով՝ մեր մայրաքաղաքն ասոցացնում է այդ փողոցի հետ, որտեղ իրեն դուր են գալիս շենքերը, շունչն ու հոգին։

Սերիալներից հայտնի դարձած Մանեն անչափ ներդաշնակ է ամեն տեսակի կերպարում, անգամ դասական այս հանդերձանքով, որն ավելի է նրբացնում Մանեին։

Մխոյանը կրում է սև դասական կոստյում՝ համադրելով այն պաստելային վարդագույն երանգի շապիկի հետ՝ ժանյակապատ ծայրով։

Վարսահարդարանքն ընգծել է Մանեի հրաշագեղ մազերը՝ լոքոնների տեսքով, իսկ շպարը բեժ-ոսկեգույն է՝ կերպարին համահունչ։

Լուքն ամբողջացնում են խոշոր ականջօղները՝ կերպարային ակցենտ դառնալով, ինչպես նաև նրբագույն վզնոցն ու թևնոցը, որոնք գրեթե աննկատ են։

Մանեի ֆոոտոշարքն անչափ դուր է եկել նրա հետևորդներին, որոնք բազում հաճոյախոսություններով գնահատել են այն՝ խնդրելով ավելի հաճախ նոր լուսանկարներ տեղադրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: