Մանդարինով հրաշք թխվածքաբլիթները, որոնք կհավանեն ձեր երեխաները

Այս հրաշք թխվածքաբլիթը պատրաստվում են շատ հեշտորեն, բայց համը, իրապես, անմոռանալի է։ Հատկապես յուրահատկություն է տալիս մանդարինը, որը «թաքնված է» յուրաքանչյուր թխվածքաբլիթի մեջ։ Բուրավետ այս հրաշքը պարզապես ստեղծված է ձմեռային երեկոների համար։ Իսկ դարչնով թեյի հետ համադրությունը պարզապես իդեալական կլինի, անպայման փորձեք։

Անհրաժեշտ է

Ալյուր՝ 270գ

Ձու՝ 1հատ

Կարագ՝ 130գ

Շաքարավազ՝ 120գ

Մանդարին՝ 4հատ

Աղ՝ 1պտղ

Ինչպես պատրաստել

Կարագը հարել շաքարավազի և ձվի հետ՝ մինչ միասեռ դառնա։ Ներմուծել ալյուրը և աղը՝ փափուկ խմոր հունցելով։ Խմորը 15րոպեով դնել սառնարանը։ Մանդարինները շերտերի բաժանել՝ հանելով կորիզները։ Խմորը գրտնակել կես սմ հաստությամբ։ Բաժակով կլորներ ձևավորել, յուրաքանչյուրի մեջ դնել մանդարինի շերտը և փակել այն պատառաքաղով։

Թխվածքաբլիթները տեղափոխել ջեռոցի կաղապարի մեջ՝ պատված թղթով։ Թխել նախապես տաքացրած ջեռոցում 20րոպե՝ 180աստիճանի ներքո։ Պատրաստ լինելուն պես ըստ ցանկության ցանել շաքարափոշիով։

Понравилась статья? Поделиться с друзьями: