Մանդարինի հրաշք կեքս, որը պատրաստվում է 10 րոպեում

Անգամ ամենացուրտ և մռայլ եղանակն ավելի ջերմ են դարձնում մանդարինները։ Այս հրաշք կեքսը հաստատ կհավանի ձեր ընտանիքը, որը կարելի է 10 րոպեում պատրաստել։

Անհրաժեշտ է

Ալյուր՝ 2ճ/գ

Ձու՝ 3հատ

Շաքարավազ՝ 3/4բաժակ

Բուսայուղ՝ 1/4բաժակ

Մանդարին՝ 2հատ

Փխրեցուցիչ՝ 1թ/գ

Աղ՝ 1պտղ

Շոկոլադ՝ 50գ

Կաթ՝ 20մլ

Ինչպես պատրաստել

Միավորել շաքարավազը, աղն ու ձուն։ Հարել 3-4րոպե՝ մինչ սպիտակ ու ծավալուն դառնա։ Ալյուրը մաղել, ներմուծել փխրեցուցիչը և լավ խառնել։ Երկու մանդարինի կեղևից քերուկ հանել, իսկ մանդարիններից քամել հյութը։ Ներմուծել բուսայուղը։ Հարած ձվին ավելացնել քերուկը և լցնել մանդարինի հյութը՝ բուսայուղով։ Ներմուծել ալյուրն ու փխրեցուցիչը։ Հարել երկու րոպե՝ մինչ միասեռ դառնա։

Կեքսի կաղապարը յուղել, լցնել խմորը և թխել 180աստիճանի ներքո՝ մինչ պատրաստ լինի։ Պատրաստի կեքսի վրա տաք շոկոլադ լցնել։ Այն պատրաստելու համար միավորել շոկոլադն ու կաթը և հալեցնել։ Տորթը զարդարել մանդարինի կեղևի քերուկով։

Понравилась статья? Поделиться с друзьями: