Մարդկային կյանքում մայրական առանձնահատուկ դերի ու նշանակության մասին, թերևս, ավելորդ է խոսել, նայց մայրական անհուն թեման անսպառ է: Ծնունդ տալով զավակին՝ մայրն իր ամբողջ կյանքում պահապան հրեշտակի նման աղոթում է զավակի համար ու հետևում նրա անվտանգությանը:
Մոր հանդեպ բոլոր ժամանակներում բոլոր մարդիկ յուրահատուկ քնքշանք ու սեր են տածել: Մայրը մարդու մանկության ուղեկիցն է, հասուն տաիրքում՝ ընկերն ու խորհրդատուն, ուղղորդողը:
Մայրական սիրո, քնքշության և անսահման ջերմության առհավատչյան էլ այն բազում-բազմաթիվ ստեղծագործություններն են, որոնք ձոնվել են մորը:
Համաշխարհային գրականությունը ողողված է մայրական սիրո ու ջերմության գեղարվեստական արծարծումներով: Մայրը առանձնահատուկ սեր ու վերաբերմունք է արտահայտում հատկապես մեր ժողովրդի համար:
Եվ պատահական չէ, որ մենք մայրենի ենք կոչում մեր լեզուն, հայրենիքն անվանում ենք Մայր Հայաստան:
Այս առիթով առաջարկում ենք ունկնդրել Հ. Սահյանի խոսքերի հիման վրա Սասուն Պասկևիչյանի ստեղծած հրաշալի երգերից մեկը, որը հոգու երգ է և սրտամոտ է բոլորին: