«Մամ ջան»․ հուզիչ պրեմիերա՝ Կարեն Ասլանյանից և Դիանա Գրիգորյանից․ բաց չթողնեք

Անկրկնելի երգիչ Կարեն Ասլանյանը և սցենարիստ ու պարզապես գեղեցկուհի Դիանա Գրիգորյանը նոր տեսահոլովակ են ներկայացրել՝ «Մամ ջան»։ Հրաշալի երգի խոսքերն ու երաժշտությունն Արման Անտոնյանն է հեղինակել, գործիքավորումը, միքսն ու մասթերինգն էլ Անտոնյան մյուզիք ստուդիոն է արել՝ Արտ Ավետիսյանի մասնակցությամբ։

Անկրկնելի տաղանդաշատ ռեժիսոր Տիգրան Ավետիսյանը զվարճալի ու հետաքրքիր տեսահոլովակ է նկարահանել։ Ըստ սյուժեի՝ Կարենը և Դիանան քույր և եղբայր են, իսկ Աիդա Բաբաջանյանն ու Աշոտ Ղազարյանը նրանց ծնողներն են։

Մանուկ տարիքից Դիանան և Կարենն անհաշտ են եղել, անընդհատ վիճելով ու միմյանց գլխին պատմություններ բերելով։ Նրանք արդեն մեծ են, սակայն վեճերն ու մշտական մրցակցությունը դեռ նրանց կյանքի ուղեկիցն է։

Անգամ մայրիկի ծննդյան օրը նրանք զվարճալի վեճ կազմակերպեցին, սակայն, միևնույնն է, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։

Վայելեք Կարենի և Դիանայի անկրկնելի պրեմիերան, որը հաստատ կհավանեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: