Մահվան դեպքերի աննախադեպ բռնկում է տեղի ունեցել

Առողջապահության նախարարությունն այսօր մտահոգիչ թվեր է արձանագրել․ երեկվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսյան ախտի չորս հարյուր քառասուներկու դեպք, բայց առողջացել է ընդամենը երեսուներկու հոգի։ Այս հսկայական տարբերությունը՝ բուժվածների ու վարակվածների միջև, խիստ մտահոգության առիթ է տալիս։

Էլ ավելի մտահոգիչ է մահվան դեպքերի բռնկումը․ մեկ օրվա մեջ տասնհինգ մարդ։ Ամենատարեց պացիենտը իննսուներկու տարեկան է եղել, իսկ ամենաերիտասարդը՝ քառասուներեք։ Մյուս մահացածների մասին տեղեկություն չի նշվում, ինչպես նաև չկա տեղեկություն կորոնավիրուսով ախտահարված, բայց այլ ախտից մահացած հիվանդների մասին։

Իրապես, աղետալի իրավիճակի կհասնենք, եթե չպահպանենք կանոնները՝ կանխարգելելու այս արհավիրքը, որը պատել է ողջ աշխարհը՝ հասնելով մեզ մոտ։ Օր առաջ հարկ է ինքնագիտակցաբար մոտենալ հարցին՝ մտածելով ձեր և ձեր հարազատների առողջության մասին։

Վարակակիրների թվերն անչափ շատ են, մահերինը՝ արդեն հարյուր տասներեք։ Սա իրապես մտահոգության տեղիք է տալիս։

Понравилась статья? Поделиться с друзьями: