Մահացել է 18-ամյա հայտնի բլոգերը

Երեկ համացանցը ցնցել էր տասնութամյա ռուս բլոգեր Անաստասիա Տրոպինցելի՝ ավելի հայտնի որպես Նաստյա Տրոպիի մահվան բոթը։ Նա ՃՏՊ-ի էր ենթարկվել ինդոնեզիական Բալի կղզում՝ բայք վարելիս և տեղում մահացել։ Նրա ընկերը՝ Վիկտորը, նշել է՝ Նաստյան լավ էր վարում, պարզապես վոբլինգ է սկսվել մոտոցիկլի հետ։

Տղայի խոսքով՝ Նաստյան չէր գերազանցում արագությունը և զգույշ էր վարում․ «Սկսվել է մոտոցիկլի վոբլինգը՝ հարթ ճանապարհին։ Հիմա ուժ չունեմ պատմելու այդ մասին, կանեմ դա հետո։ Նաստյան մեղավոր չէ, նա չի գերազանցել արագությունը»,- գրում է Վիկտորը։

Նաստյան ամիսներ շարունակ Բալիում էր բնակվում։ Նա պետք է տարեսկզբին վերադառնար Ռուսաստան, սակայն կորոնավիրուսյան ախտի տարածման պատճառով որոշել է մնալ Բալիում։

Տրոպին իրեն ներկայացնում էր որպես ազատություն տենչող բլոգեր՝ իր հետևորդներին ոգեշնչելով անել այն, ինչ անթույլատրելի է։ Նրան ավելի քան մեկ միլիոն մարդ է հետևում։ Նաստյան հայտնիություն է ձեռք բերել մի քանի տարի առաջ, երբ տասնհինգ տարեկանում վաստակել է իր առաջին միլիոնը։

Понравилась статья? Поделиться с друзьями: