Մահացել է Սևան Դավթյանը

Կորոնավիրուսյան ախտից մահացել է անվանի գիտնական, ԲՈԿ քիմտեխնոլոգիաների խորհրդի նախագահ, քիմգիտությունների դոկտոր Սևան Դավթյանը։ Նա յոթանասունյոթ տարեկան էր ու ընդամենը տասներկու օրից կդառնար յոթանասունութ տարեկան։ Այս պահին հիվանդանոցում է նրա կինը՝ ԲՈԿ քիմտեխնոլոգիաների խորհրդի քարտուղար, քիմգիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը, որը նույնպես պայքարում է կորոնավիրուսյան ախտի դեմ։

Դավթյանը երկար տարիներ եղել ՀՊՃՀ-ի գիտհետազոտական լոբորատորիայի վարիչ, ապա ԳԱԱ քիմինստիտուտի տնօրեն, 2018-ից մինչ օրս եղել է ՀԱՊՀ-ի քիմլաբորատորիայի վարիչ։ Նա գիտական նոր ուղություն է հիմնադրել՝ պոլիմերների հետ կապված։

2008-ին արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման։ Նրա տաղանդը գնահատվել է նաև մեր երկրի սահմաններից դուրս․ նա Վրաստանի և Սևծովյան միությունների պատվավոր անդամ է։

Իրապես, սա մեծագույն ցավ է ինչպես նրա ընտանիքի, այնպես էլ ողջ գիտական աշխարհի համար։ Չնայած տարիքին, Դավթյանն ամեն օր կարևորագույն գործունեություն էր ծավալում, որը, ցավոք, կիսատ մնաց։

Понравилась статья? Поделиться с друзьями: