Մահացել է սիրված դերասան Զավեն Աբրահամյանը

Այսօր անչափ մեծ բոթ ենք ստացել։ Յոթանասուներկու տարեկանում մահացել է տաղանդաշատ ու անչափ սիրված դերասան Զավեն Աբրահամյանը։ Աբրահամյանը ծնվել է 1948ի օգոստոսի տասներեքին՝ Երևանում։ 1966ին ավարտել է մայրաքաղաքի Մուրացանի անվ․ դպրոցը՝ ընդունվել Հայաստանյան թատընկերությանը կից թատրոն — ստուդիա:

1967ին ընդունվել է երևանյան գեղինստիտուտի դերասանական բաժին: 1972ին աշխատել է երևանյան Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ 1994ից՝ Հ․ Պարոնյանի անվ․ թատրոնում։ Իր անկրկնելի արվեստը ցուցադրել է տարբեր երկրներում հյուրախաղերի մեկնելիս։

Զուգահեռաբար նա իր հրաշալի տաղանդը ցուցադրում էր հեռուստասերիալներում ու նախագծերում նկարահանվելիս՝ մշտապես լինելով հանդիսատեսի սիրելի կերպարը։ Շնորհիվ հրաշալի տաղանդի՝ արժանացել է վաստակավոր արտիստի կոչման՝ ստանալով ոսկե մեդալ և «Արտավազդ» մրցանակ։

Աբրահամյանը մշտապես իր ուրույն և անփոխարինելի տեղն է ունենցել՝ վառ տաղանդի ու անկրկնելի խարիզմայի շնորիվիվ, որը փոխանցում էր էկրաններից այսկողմ։ Ցա վակցում ենք դերասանի մտերիմներին ու նրա տաղանդի երկրպագուներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: