Մահացել է շարժման հիմնադիրներից մեկը

Ամերիկյան ԶԼՄ-ները բոթ են հայտնել․ այսօր ցերեկը մահացել է ռոքնռոլային շարժման հիմանդիրներից մեկը՝ 87-ամյա Լիթլ Ռիչարդը։ Երաժշտի իսկական անունը Ռիչարդ Փենիման է, նրան անվանում էին «Ռոքի հայր»։ Երաժշտի որդին՝ Դենի Փենիմանը, նշել է՝ մահվան պատճառը դեռ հայտնի չէ։


Լիթլ Ռիչարդը եղել է ռոքնռոլային մշակույթի ակումքներում։ Ինքն իրեն նա անվանում էր այդ ժանրի ճարտարապետ և ռոքնռոլի իսկական արքա։ Երգիչն առաջին երաժիշտներից էր, որ տեղ է գտել Ռոքնռոլի պատվո սրահում՝ մեծ շուքով ընդգրկվելով 1986 թվականին։


Ամերիկացի երաժիշտն ու երգիչն առավել հայտնի է Tutti Frutti ստեղծագործությամբ, որը հետո երգել են նաև Էլվիս Փրեսլին և Փեթ Բունը։

Բացի այդ նա ձայնագրել է Long Tall Sally, Lucille և այլ հայտնի ստեղծագործություններ։ Նա երաժշտական ֆիլմերում էլ է նկարահանվել՝ : «Don’t Knock the Rock» և «The Girl Can’t Help It»։

Понравилась статья? Поделиться с друзьями: