Մոսկվայում մայիսի 6-ին Մեծ Դորոգոմիլովսկայա փողոցի իր բնակարանում մահացել է սովետական կինոյի աստղ Տատյանա Պարկինան։ «Միմինո» և «Չեմ կարող ասել մնաս բարով» ֆիլմերի հայտնի 68-ամյա դերասանուհին տառապում էր քաղցկեղով՝ 4-րդ աստիճանի։ Վերջին շրջանում նա առողջանալու հույս չուներ։ Նրա վիճակը ծանր էր, և օրգանիզմը չի կարողացել դիմադրել հիվանդությանը։
Պարկինան ծնվել է 1952-ի ապրիլի 13-ին՝ Ռիգայում, ստացել է թատերական կրթություն։ Հայտնի է որպես վոկալիստուհի, աշխատել է Ռիգայի էստրադա-համերգային միությունում։ 1980-ին աշխատանքի է անցել Մոսկովյան երաժշտական անսամբլների միությունում։
«Միմինո» հայտնի ֆիլմում Պարկինան մարմնավորել է բորտուղեկցորդուհու՝ Լարիսայի ընկերուհու դերը, իսկ «Չեմ կարող ասել մնաս բարով» ֆիլմում՝ Մարտայի դերը։ Բացի այդ դերասանուհին նկարահանվել է «Կարմիր և սև», «Երբեմն հիշիր», «Դելֆինի ճիչը» և «Աստվածների նախանձը»։
2000-ից 2004 թվականներին նկարահանվել է մի շարք սերիալներում։ Նրա վերջին աշխատանքը եղել է «Հոսանքին հակառակ» ֆիլմը՝ 2004 թվականին։