Այս օրերի հերթական բոթը․ կյանքից հեռացել է մեծագույն մասնագետ, բժիշկ, գիտությունների թեկնածու Սերգեյ Սեինյանը։ Նա 72 տարեկան էր։
Ականավոր օրթոպեդ, ուռուցքաբան Սերգեյ Գրիգորի Սեինյանը ծնվել է 1947-ի նոյեմբերի 29-ին՝ Երևանում։ Ավարտելով ԵՊԲՀ-ն՝ ինտերնատուրա է անցել Ադրբեջանական երկաթգծի հիվանդանոցում, ապա եղել է Սպիտակի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, 1999-ից՝ երևանյան ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկն է՝ պաշտոնը 2000 թվականից համատեղելով փոխտնօրենի պաշտոնի հետ։
Սեինյանը նաև բանակի բուժծառայության պահեստի փոխգնդապետի կոչման է արժանացել 1999-ին։ Նա 1990-ին կամավոր մեկնել է պատերազմական շրջաններ՝ որպես բուժխմբի ղեկավար և այնտեղ վիրահատել ազատամարտիկներին ու խաղաղ բնակիչներին, իսկ 1991-ից օգնել է Ստեփանակերտի հակաուռուցքային հիվանդանոցի և զինհոսպիտալի բժիշկներին։
Մեծ ավանդ է թողել գալիք սերնդին աշխատությունների տեսքով, որոնք անչափ կարևոր դեր ունեն կրթական ընթացքի մեջ։ Նրա որդին՝ Ալեքսանդր Սեինյանը, շարունակում է հոր ազգանվեր գործը՝ աշխատելով որպես ուռուցքաբան-օրթոպեդ։