Հերթական բոթն է ստացվել Մոսկվայից․ կորոնավիրուսյան ախտից մահացել է 30-ամյա Հրաչյա Սաղաթելյանը։ Տաղանդաշատ երիտասարդը ռուսական առաջին ալիքի օպերատոր էր։
Նրա մահվան պատճառը կորոնավիրուսյան ախտից առաջացած բարդություններն են, որոնք զարգացել են երիտասարդի մոտ առկա շաքարախտի ֆոնին:
Հրաչյան օպերատոր էր աշխատում 2010 թվականից՝ հայկական ТВ АРМ РУ հեռուստաալիքում, որտեղ աշխատում էր ուսանողական տարիքից։ Նա միանգամից ընկերներ է ձեռք բերել, որոնց հետ տարիներով աշխատում էր։ Ընկերները Հրաչյային բարի ու լուսավոր մարդ են հիշում, բոլորի համար մեծ ցավ ու ողբերգություն է նրա մահը։ Վշտացած ընկերները չգիտեն՝ ինչպես դիմակայեն ընկերոջ կորստի ցավին։
Հրաչյայի ընկեր Պավել Պավլովը հայտարարել է՝ տղայի ծնողները հիմա հիվանդանոցում են՝ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված: Վիճակը ծանր է, բայց ընկերները հույս ունեն՝ Հրաչյայի ծնողները կապաքինվեն։ Նրանք գումար են հավաքագրում նրանց բուժման համար՝ հաշվեհամար բացելով Սբերբանկում (89265926126):