Ցավոք, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսյան ախտից երկու կին է մահացել՝ 76 և 78 տարեկան։ 76-ամյա կնոջ մոտ եղել է նաև երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Նա ունեցել է քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։
78-ամյա կինը, որը ՀՀ քաղաքացի չէր, տառապում էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբից, ուներ քրոնիկ հիվանդություններ (շաքարախտ, զարկերակային հիպերտոնիա), ուներ արյան մակարդելիության խանգարումներ, որոնք էլ բարդացրել են բուժման ընթացքը։
Այս պարագայում կրկին և կրկին անգամ պետք է հիշել ու կրկնել․ ինքնամեկուսացումն անչափ կարևոր է հատկապես տարեցների համար, քանզի նրանց օրգանիզմը չի կորողանում պայքարել հիվանդության դեմ, իմունային համակարգը թույլ է և խանգարում է այդ գործընթացին։
Անչափ կարևոր է այս պարագայում հետևել ինքնամեկուսացման հորդորներին՝ այդկերպ պաշտպանելով ոչ միայն ձեզ, այլև բոլոր տարեցներին ու քրոնիկ խնդիրներ ունեցող այլ մարդանց առողջությունը և կյանքը։