Հերթական մեծ բոթը՝ մշակութային աշխարհից․ մահացել է երգուպարի պետհամույթի գեղղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը․ նա յոթանասուներեք տարեկան էր։
Ալթունյանը ծնվել է 1946-ի օգոստոսի քսաներեքին՝ Երևանում՝ ԽՍՀՄ ժողարտիստ Թաթուլ Ալթունյանի ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է երևանյան պետկոնսերվատորիա` երգչախմբային դիրիժորության բաժին, որն ավարտել է գերազանց: 1973-ին եղել է երգչախմբային ընկերության գլխավոր դիրիժորը, 1974-1990 թ-երին երգիուպարի պետհամույթի գլխավոր խմբավար: 1990-2002 թթ-երին աշխատել է Սիրիայում և Իրանում, որտեղ հսկայական համախմբող դեր է խաղացել սփյուռքի համար: Օտար հողի վրա հենց մշակութային պատկանելությունն է օգնում պահպանել հայեցիություն ու հայ ոգին։
Վերադառնալով հայրենիք՝ մինչ կյանքի վերջը եղել է հոր անվ․ երգիուպարի պետհամույթի գեղղեկավարը՝ հանդիսանալով համույթի երգերի ու պարերի գործիքավորման հեղինակը: Նա յուրահատուկ ոճով է ամենը միավորել՝ տեղ տալով ժամանակակիցին ու ավանդականին։
Սա իրապես անգնահատելի մեծ կորուստ է համույթի ու մեր երկրի համար։