Մահացել է Գոհար Փանաջյանը

Հերթական բոթը՝ այսօրվա համար։ Կյանքից հեռացել է գեղեցիկ կին, մասնագետ, մայր ու կին Գոհար Փանաջյանը։ Գույժը նրա ամուսինն է գրել՝ գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը՝ նշելով՝ Գոհարը ծանր հիվանդությունից հետո է հեռացել կյանքից։

Նրա անժամանակ մահը մեծ վիշտ է ընտանիքի համար։ Նա հոգում անչափ շատ անկատար երազանքներ ուներ, որոնք այդպես էլ կյանքի կոչել չի հասցրել։

Գոհարը վերջին տարիներին եղել է Արսեն Թորոսյանի խորհրդականը։ Մինչ այս նա աղմուկով կարողացել է վերականգնվել նախարարությունում իր աշխատանքում։

Նրան հեռացրել էին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից, նա դատարան էր դիմել՝ իրավունքները վերականգնելու ու չվճարված աշխատավարձը վճարելու համար։

Մինչ այդ նա իր մասնագիտական բոլոր որակներով պայքարել է ղեկավար դառնալու համար, մասնակցել մրցույթին, բայց չի հաղթել, ինչից հետո ազատվել է պաշտոնից։ Ապա նա կարողացել է ստանալ նախարարի խորհրդականի պաշտոնը։

Понравилась статья? Поделиться с друзьями: