Հերթական բոթն ենք ցավով փոխանցում․ մահացել է հայ ազգի մեծագույն բարեկամ Ասո Թավիթյանը։ Նա մեծ բարերար էր ու իր գործունեությամբ միշտ կանգնել է մեր ազգի կողքին՝ բոլոր ծանր իրավիճակներում։ Թեպետ ապրում էր օվկիանոսի մյուս կողմում, իր սիրտը մշտապես հայերի ու հայաստանյան կյանքի մեջ է եղել։
Նա մեծապես աջակցել է հայ եկեղեցուն՝ իրականացնելով «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում» ծրագիրը։ Քաջ գիտակցություն ունենալով՝ երկրի ապագան երիտասարդներն են՝ Ասոն հիմնել է «Թավիթյան» հիմնադրամը՝ օգնելով բազում երիտասարդների կրթվել արտերկրի լավագույն կրթարաններից մեկում՝ Թաֆտսի համալսարանի Ֆլետչերի դպրոցում, ապա վերադառնալ հայրենիք ու շենացնել մեր երկիրն իրենց հրաշք ուղեղներով ու գիտելիքների արսենալով։
Անթիվ ու անհաշվելի են նրա բարեգործական միջոցառումները, որ իրականացրել է սուրբ հայրենյաց հողում և հայերի համար։ Թավինյանի վախճանը մեծագույն կորուստ է մեր ազգի ու մեր երկրի համար։
Նա հավերշ կմնա հայերի սրտերում՝ որպես արժանի զավակ ու մեծագույն բարերար։