Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Այսօր ևս մեկ անչափ մեծ բոթ է պատել հայությունը։ Կյանքից հեռացել է անվանի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը․ նա ութսունհինգ տարեկան էր։

Գույժը հաստատել է Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը․ «Այսօր առավոտյան դադարել է բաբախել մեծագույն մարդու, հանճարեղ դերասանի, ռեժիսորի և ուսուցչի՝ Արմեն Բորիսի Ջիգարխանյանի սիրտը։ Այս տարին բազում դժբախտություններ բերեց։ Այսօր հերթական ողբերգական գույժն է մաեստրոյի տաղանդի երկրպագուների համար։ Բարդ է խոսքեր գտնել․․․ Նման մարդիկ էլ չկան․․․․ Մենք որբացանք․․․ Համոզված եմ՝ Արմեն Բորիսովիչի հիշատակը, ինչպես և իր աշխատանքները, կապրեն հավերժ։ Վառ հիշատակ»,- նշել է նա։

Սողոմոնյանը նշել է՝ մեծանուն արտիստը մահացել է առավոտյան ժամը վեցին՝ հիվանդանոցում, որտեղ էլ անցկացրել է վերջին օրերը։ Նրա կողքին էր կինը՝ Տատյանա Վլասովան։ Նա կապի մեջ էր ԱՄՆ-ում բնակվող որդու հետ։

Ջիգարխանյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի տասնյոթին՝ Մոսկվայում։

Понравилась статья? Поделиться с друзьями: