Հերթական բոթը՝ Արցախից։ Անժամանակ մահացել է Արցախյան հերոսամարտի մասնակից Արմեն Սերժի Ազատյանը։ Արմենը հերոսամարտին մասնակցել է Ստեփանակերտից, սովորել համար 10 միջնակարգ դպրոցում։
Նա դպրոցական է եղել, երբ սկսվել է արցախյան ազատամարտը։ Թողնելով դպրոցը՝ 16-ամյա պատանին նվիրվել է զինվորական գործին՝ մեծ օգուտ բերելով շարժմանը։ Նա շատ շուտ մեծացավ՝ թողնելով ամեն ինչ ու գնաց մարտադաշտ՝ պաշտպանելով իր հայրենիքը՝ սուրբ հողը։
Նա այն նվիրյալներից է, որը կարողացել է թողնել ամեն ինչ՝ գնալով պայքար մղելու թշնամու դեմ։ Նա անդամագրվել է ազգային ազատագրական պայքարին՝ որպես կամավոր։ Այդ ժամանակ շատերը չվերադարձան, բայց Արմենը կարողացավ վերադառնալ մարտի դաշտից։
Այսօր էլ բոթը եկավ Արցախից․ այն ժամանակ նա կարողացավ փրկվել, բայց հիմա հեռացավ կյանքից։ Ցավակցում ենք ազատամարտիկի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին՝ այս մեծագույն կորստի ցավը կիսելով նրանց հետ։