Պաշտոնական տվյալներին համաձայն՝ ամերիկացի սենատոր Ռոբերտ Քեննեդիի թոռնուհին՝ 40-ամյա Մեյվ Քեննեդի Թաունսենդ Մաքքինը և իր 8-ամյա որդին՝ Գիդեոնը, խեղդվել են ջրային հոսանքում։ Միջադեպը տեղի է ունեցել Մերիլենդ նահանգում, որտեղ նա մեկուսացել էր ամուսնու և երեխաների հետ՝ Չեսափիքսի նեղուցի մոտ գտնվող ծնողների տանը։
Անհետ կորածի ամուսնու խոսքով՝ նա որդու հետ գնդակ խաղալիս է եղել, երբ գնդակը ջուրն է ընկել։ Նրանք նստել են կանոէ և իջել ջրի վրա, բայց ուժեղ հոսանքը տարել է նրանց։ Կես ժամ անց տեղի բնակիչները տեսել են՝ ինչպես է կանոէն շատ արագ իջնում ջրի հոսանքով և ոստիկանություն են կանչել։
Ավելի ուշ կանոէն հայտնաբերվել է, բայց մոտակայքում ոչ ոք չի եղել։ Փրկարարներն անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացրել են, բայց չեն գտել կնոջն ու իր որդուն։
Այսօր Մեյվն ու Գիդեոնը մահացած են համարվել։