Մադոննան սենսացիոն հայտարարություն է արել

Էպատաժային երգչուհի, 61-ամյա փոփ աստղ Մադոննան երեկ տեսանյութ է տարածել՝ սենսացիոն հայտարարություն անելով։ Նա կիսվել է կորոնավիրուսյան ախտի ախտորոշման՝ օրերս հանձնած թեստի արդյունքներով, ինչպես նաև կարանտինում գտնվելու վերաբերյալ իր մտքերով։

«Թեստ եմ հանձնել։ Հայտնաբերեցի, որ հակամարմիններ ունեմ, այնպես որ վաղը մեկնելու եմ երկարատև ճամփորդության՝ բաց պատուհանով։ Օդ եմ շնչելու՝ քովիդ-19-ի հետ միասին»,- նշել է երգչուհին։

Հիշեցնենք՝ քովիդային հակամարմիններ իր հայտ են գալիս այն բանից հետո, երբ մարդն առողջանում է կորոնավիրուսյան ախտից։ Սակայն դա չի հանդիսանում միանշանակ պաշտպանություն՝ կորոնավիրուսյան ախտով կրկին չհիվանդանալու համար։ Աշխարհում մի շարք դեպքեր են գրանցվել, երբ մարդը կրկնակի վարակվել է կորոնավիրուսյան ախտով։

Հատկանշական է նաև, որ ամսվա սկզբին Մադոննան մեկ միլիոն դոլար է հանգանակել Բիլլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամին, որն զբաղվում կորոնավիրուսյան ախտի դեմ պատվաստանյութի հայտնաբերմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: