Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձել է ճգնաժամի թեմային։
«Կորոնավիրուսից առաջ էլ մեր ծրագրում էր, որ Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի արտահանման երկիր, ոչ թե հումք արտահանող։ Օրինակ հանքաքար արտահանելու փոխարեն պատրաստի ձուլակտրներ արտահանենք․ նշանակում է կլինեն նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ ու տնտեսական շրջանառությունից ԱԱ-ի բարձր մակարդակ։ Մի քանի նախագծեր ունենք ու մտադիր ենք մետալուրգիան ու մշակող արդյունաբերությունը զարգացնել։ Պիտի զարգանա արդյունաբերությունը՝ հաշվի առնելով աշխարհում առկա բնապահպանական ստանդարտները։
Իհարկե, ճգնաժամն անխուսափելի է։ Այստեղ ոչ մի կասկած չկա, բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել, առանց այն էլ պրոբլեմը կա։ Բայց պետք է հասկանանք՝ սա համաշխարհային պրոբլեմ է, համաշխարհային տնտեսությունը փլուզման մեջ է։
Հակաճգնաժամային ինը միջոցառումներ են ընդունվել, որոնցից առաջնահերթն ենք համարում կապիտալ ներդրումները, գիտատեխնոլոգիական զարգացւմը՝ ստեղծելով գիտելիքահենք տնտեսություն։ Համոզված եմ՝ կկարողանանք արդյունավետ փաթեթ իրականացնել։ Ճգնաժամը պետք է դիտարկել որպես հնարավորություն՝ մեզ համար։ Պետք է փոխենք աշխարհում Հայաստանի տնտեսական դիրքը»։