«Ձեր գնացքը դեռ չեկած գնացել է..․»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոշտագույն պատասխան է տվել Էդմոն Մարուքյանին՝ իր հասցեին հնչած քննադատությունների համար՝ հեգնելով` մարուքյանական գնացքը դեռ չեկած է գնացել։

Մարուքյանը և կուսակիցները բազմիցս են հանրայնորեն քննադատել Թորոսյանին՝ վարած գործունեությունն անարդյունավետ անվանելով։

Թորոսյանի խոսքով՝ իրեն մեկ նվագախմբի պես մեղադրում են կորոնավիրուսյան ախտի պայքարի տապալելու համար՝ մոռանալով՝ հենց իրենք են դեմ եղել արտակարգ դրության երկարացմանը, մարդկանց տեղորոշելուն, տրանսպորտի չաշխատելուն, հյուրանոցներում մեկուսացում ապահովելուն և այլն՝ համարելով չափազանց շռայլ քայլ։

Թորոսյանը նաև հակադարձել է՝ նշելով՝ հայաստանյան առողջապահական համակարգն արել է ուժերից վեր ամենը՝ վարակային տեմպը հնարավորինս զսպելու նպատակով, բայց 10-յակ տարիներով քիչ ֆինանսավորվող ու բազում խնդիրներ ունեցող համակարգը բախվել է խնդրին, ու հիմա իրեն պահում է մեծ հաշվով նվիրյալ աշխատողների շնորհիվ, որոնց Թորոսյանն իր խորին երախտիքն է հայտնել՝ նվիրական աշխատանքի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: