Ձավարյան եղբայրները նոր դիմակներ են ստեղծել և դրանք Հայաստան են ուղարկում

Կորոնավիրուսյան ցավը պատել է ողջ աշխարհը՝ չշրջանցելով նաև Հայաստանը։ Աշխարհի տարբեր անկյուններից աջակցության ձեռք են մեկնում մեր երկրին։ Այս անգամ օգնությունը Լոնդոնից է գալիս։

Մառախլապատ ալբիոնում ուսում ստացող երկու եղբայրներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, երեսուն հազար հատուկ դիմակ են ուղարկում Հայաստան։ Տղաներն արտադրության համար դպրոցի մի անկյունն են վերցրել և գրեթե ողջ օրը բուժաշխատողների համար դիմակներ արտադրում։

Իրապես շշմեցուցիչ է, որ այդ տարիքի տղաները կարողանում են նման գիտաշխատանք կատարել, այն էլ ֆանտաստիկ կերպով հաջողված։

Տղաներն սկբզբից դիմակներն իրենց դպրոցական 3Դ տպագրիչներով էին պատրաստում, բայց ավելի ուշ, կամավորներից ստացած գումարով իսկական զագվածային արտադրական սարքավորում են պատրաստել՝ մեծացնելով արտադրության ծավալներն ու ստեղծելով ամեն օր ավելի շատ դիմակ։

Այս ամենն իրապես անչափ ուրախալի է և հպարտության հիանալի առիթ, քանզի մեր երիտասարդները բարձր են պահում ազգային պատիվը։

Понравилась статья? Поделиться с друзьями: