Հիանալի գեղեցկուհի, անզուգական երգչուհի Սիրուշոն այս օրերին չի մոռանում ինստագրամյան իր հետևորդներին։ Այս անգամ նրբադեմ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել, որտեղ կատարում է Ջիվանու «Ձախորդ օրեր»-ը։
Մեկնաբանությունում նա նշել է․ «Չվհատվեք. . . Կուգան ու կերթան…»։ Այսկերպ գեղեցկուհին, հավանաբար, կոչ է արել չտխրել ու սպասել՝ երբ կվերջանան կորոնավիրուսյան մթնշաղային օրերը և կփայլեն արեգակնային առողջ օրերը։
Սիրուշոն այս օրերին ինքնամեկուսացած է ընտանիքի հետ։ Նա թեև ոչ մի տեղ չի գնում, բայց ակտիվ է սոցցանցերում՝ հրապարակելով լուսանկարներ և հին համերգներից հատվածներ։ Երբեմն գեղեցկուհին ամուսնու ու երեխաների հետ լուսանկարներ է հրապարակում, ակտիվ լրացնում սթորիների բաժինը, բայց և չի մոռանում աշխատանքի մասին։
Աշխատանքը, անկախ ամեն ինչից, շարունակվում է, քանզի նա վերջերս է վերադարձել աշխատանքային ճամփորդությունից և լի է նոր մտքերով ու աշխատանքային ծրագրերով, որոնք մոտակա ժամանակներս կյանքի է կոչելու։