Հրդեհ՝ կորոնավիրուսը բուժող հիվանդանոցում

Եկատերինբուրգում այրվում է քաղաքային համար մեկ կլինիկական հիվանդանոցի շենքը։ Վկաների խոսքով՝ լսվել է երկու պայթյուն մինչ երևացել է ծուխը։ Այդ բուժհաստատությունում հենց բուժում են անցնում կորոնավիրուսյան ախտով վարակված հիվանդները։ Արտակարգ իրավիճակի վայր է ժամանել յոթ մարտական հաշվարկ։

Ավելի ուշ ի հայտ է եկել, որ հիվանդանոցի տարածքում այրվել է կայանված ավտոմեքենան։ Այն արդեն հանգցրել են։ Զոհերի և վիրավորներ, բարեբախտաբար չկան, թեև կրակն անցել է շենքի մի հատվածի վրա։ Պարզվել է՝ հրդեհը մարելու համար ուղղվել է մեծ քանակությամբ փրկարար, քանզի հիվանդանոցը սոցօբյեկտ է։

Հիշեցնենք՝ մայիսի ինն ու տասներկուսը հիշվում են հրդեհներով, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում՝ Սպասոկուկոցկիի անվ․ հիվանդանոցում և Սանկտ Պետերբուրգում՝ Սուրբ Գեորգիի հիվանդանոցում։

Այդ ժամանակ ութ մարդ է մահացել։ Այդ բուժօբյեկտներում հրդեհ էր տեղի ունեցել շնչառական սարքերի կարճ միացման արդյունքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: