Հրատապ․ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 3 միլիոնը

Կորոնավիրուսյան ախտի արհավիրքը շարունակում է պատել աշխարհը։ Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդու օրգանիմում է քովիդը հայտնաբերվում։ Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականները հայտնում են՝ աշխարհում վարակակիրների թիվը հասավ 3 միլիոնի։

Վարակվածների մեծամասնությունը՝ 972 հազարը, ԱՄՆ-ից են։ Մյուս երկրները, որտեղ ամենից շատ վարակակիր կա Իսպանիան է՝ մոտ 300000, Իտալիան՝ մոտ 200000, Ֆրանսիան՝ մոտ 160000, Գերմանիան՝ մոտ 160000 և Մեծ Բրիտանիան՝ մոտ 155000։ Իրապես աղետալի թվեր են։ Համավարակային իրավիճակի մեկնարկից ի վեր կյանքը լքել է ավելին քան 208000 մարդ, ավելի քան 878000 մարդ։

Հիշեցնենք՝ ԱՀԿ-ի նախագահ Թեդրոս Գեբրեսիուսը նշել է՝ կորոնավիրուսյան արհավիրքը շուտ չի ավարտվի։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը մտահոգված է դեպքերի աճով Աֆրիկայում, Արևմտաեվրոպայում, Լատինամերիկայում և Ասիայում։

Հայաստանյան վիճակը նույնպես մխիթարիչ չէ․ կա ավելի քան 1800 վարակակիր ու թվերը նույնպես աճում են։ Նախարար Թորոսյանի խոսքով՝ շուտով վիճակը կբարդանա և որոշ հիվանդներ ստիպված տանը բուժում կստանան։

Понравилась статья? Поделиться с друзьями: